ԼՈՒՐԵՐ: Անձնական խնամք
Գեղեցիկ ու առողջ ձեռքերի գաղտնիքը

Ձեռքերը կարող են շատ բան պատմել ոչ միայն մարդու առողջության, այլ նաեւ բնավորության մասին: Մասնագետները խորհուրդ են տալիս. որպեսզի ձեռքերը գեղեցիկ ու երիտասարդ մնան, անհրաժեշտ է ճիշտ խնամք: Ձեռքերի ամենօրյա խնամքը պետք է բնավորություն դառնա:
Օրինակ` արմունկը մարմնի այն հատվածն է, որն ամենաշատն է ենթարկվում արտաքին միջավայրի ազդեցությանը: Կամ կանանց ձեռքերն անընդհատ հպվելով ջրին, մաշկը կոշտանում ու ճաքճքում է, որից էլ շուտ թառամում է: Որքան կոշտ է ջուրն, այնքան շուտ է չորանում ձեռքի մաշկը: Բացի ջուրը, ձեռքերը փչանում են նաեւ մաքրող միջոցներից: Ջրի հետ ամեն շփումից հետո անհրաժեշտ է շատ բարակ շերտով քսուք օգտագործել:
Տնային գործեր անելիս կարիք չկա անընդհատ ռետինե ձեռնոցներ հագնել, որովհետեւ 10 րոպեից ավելի մնալով մաշկի վրա` այն ոչ թե կօգնի, այլ` կվնասի: Ձեռքերը սկսում են քրտնել, ինչն էլ հանգեցնում է ձեռքի մաշկի չորացմանը: Եթե ամեն դեպքում անհրաժեշտություն է զգացվում ձեռնոց հագնելու, ուրեմն պետք է ձեռքերին օսլա քսել: Շատերն ընդհանրապես չեն կարողանում ձեռնոցով որեւէ աշխատանք կատարել:
Աշնանն ու ձմռանը ձեռքերի մաշկն ավելի շատ սնուցման կարիք ունի: Այդ պատճառով պետք է լվացվել փափուկ օճառով, որն ունի բնականին մոտ թթվայնություն: Առաջին հերթին սառը եւ ցուրտ եղանակին չի կարելի առանց ձեռնոցների դուրս գալ: Ինչպես նաեւ ձեռքերին շատ լավ օգնում են սնուցող դիմակները: Դրա համար կարելի է օգտագործել մեղրով, ձվի դեղնուցով ու անուշադրի սպիրտով դիմակը: Այն կարելի է նաեւ համարել կոմպրես:
Ձեռքերի դիմակ-կոմպրեսն անպայման պետք է դնել մաքուր ձեռքերի վրա: Այնուհետեւ, 30 րոպե հետո լվանալ գոլ ջրով: Գազարից պատրաստված դիմակը եւս շատ լավ է ձեռքերի մաշկին: Դրա համար անհրաժեշտ է քերիչով անցկացրած գազարի կոշտ մասերին եւ ստացված հյութին խառնել 1 ճաշի գդալ թթվասեր, 1 թեյի գդալ զեյթունի ձեթ ու լավ խառնել: Կարելի է նաեւ կեղեւով եփած կարտոֆիլը տրորել, ավելացնել 50գ կաթ եւ 1 թեյի գդալ ձեթ: Զեյթունի ձեթը շատ արագ վերականգնում է ճաքճքած մաշկը: Եթե հնարավորություն ունեք ու կարող եք դիմանալ, ապա այս կոմպրեսը կարելի է ամբողջ գիշեր թողնել: Դիմակի ազդեցությունն ավելի արագանում է, եթե պրոցեդուրայից առաջ ձեռքերը 2-3 րոպե թողնում եք ջրի մեջ: Եթե ձեր ձեռքերը կարմրելու հատկություն ունեն, գիշերը կարելի է կաղամբի թեւ դնել: Երբեք պետք չէ թափել այն ջուրը, որի մեջ կարտոֆիլ կամ բրինձ եք եփել: Դրանք շատ լավ հակաբակտերիալ ու փափկեցնող միջոցներ են: Եթե ամեն օր ձեռքերը գոնե 5 րոպե պահեք կարտոֆիլի թուրմի մեջ, ապա ձեր ձեռքի մաշկը կլինի նուրբ մետաքսի նման, իսկ եղունգները` ամուր, ու չեն շերտավորվի:
Տնային պայմաններում նույնիսկ կարելի է պատրաստել քսուքներ ու լոսյոններ: Օրինակ` ձեռքերի ճաքճքած մաշկը շատ շուտ վերականգնում է հետեւյալ բաղադրատոմսով պատրաստված լոսյոնը. վերցնել 1 ճաշի գդալ մանրացրած երիցուկի, եզնալեզվի եւ կալենդուլայի չորացրած խոտաբույս ու վրան լցնել 1 բաժակ եռջուր, թրմել 2 ժամ, քամել եւ խառնել 1ճաշի գդալ գլիցերին: Ստացված հեղուկը կարելի է ձեռքերին քսել օրը 2-3 անգամ: Վերջինիս կարելի է խառնել նաեւ մի քիչ սերուցքային կարագ: Եթե ձեռքերի վերեւի հատվածում անհարթություն կա` սագամաշկ է, կարելի է խոզանակով ու օճառափրփուրով ոչ շատ գրգռող մերսում անել` երեկոյան ու առավոտյան: Ընդամենը 1 շաբաթ հետո մաշկի վրա տարբերությունը կզգաք ինքներդ:
Կանանց մեծ տհաճություն է պատճառում հատկապես արմունկների կոշտացած ու կարմրած մաշկը: Այս դեպքում կարելի է արմունկներին կիտրոն քսել ու արմունկը մի քիչ պահել ձեթի մեջ: Իսկ առհասարակ ոչ միայն ձեռքերի, այլ նաեւ ամբողջ մարմնի համար հիանալի սկրաբ է հանդիսանում սուրճի մրուրին խառնած մեղրն ու թթվասերը:
Որքան էլ նուրբ լինի ձեռքերի մաշկը, այն գրավիչ չէ, եթե խնամված ու մաքուր չեն եղունգները: Եղունգների հարդարումը պետք չէ վստահել ամեն մեկին, որովհետեւ պետք է մասնագետը գրագետ ձեւով այն անի` եղունգին ճիշտ ձեւ տա, ճիշտ ձեւով հեռացնի ավելորդ մսերը: Իսկ եղունգները պահելն արդեն ձեր գործն է: Անհրաժեշտ է այն միշտ խարտոցով մշակել եւ դրանից հետո միշտ պետք է եղունգներին փափկեցնող քսուք քսել: Համապատասխան գործիքով պետք է միշտ հետ տանել ավելորդ մսերը: Արդյունավետ նշանակություն ունեն կուտիկ-գելերը, որոնք ամրացնում են եղունգների արտաքին շերտը: Եղունգները միշտ պետք է լաքապատած լինեն, քանի որ այն պաշտպանիչ շերտ է հանդիսանում եղունգների համար: Իսկ լաքն անպայման պետք է հեռացնել վիտամինացված միջոցներով: Եղունգները չշերտազատվելու համար պետք է անպայման ընդունել վիտամին A կամ վիտամին A պարունակող սննդամթերք: Իսկ արհեստական եղունգները փչացնում են ձեր բնական եղունգները:

Կարդացեք նաև

Շոտլանդիայից 31-ամյա Քիմբերլի Գլեդմանը սթրեսի հետեւանքով առաջացած էկզեման հաջողությամբ բուժել է սեփական կրծքի կաթից պատրաստված օճառով: Իհարկե, նա խոստովանել է, որ ամուսինն այս կոսմետոլոգիական...


Դեզոդորանտներից հաճախակի օգտվելու դեպքում հնարավոր է ձեռք բերել կրծքագեղձի քաղցկեղ: Սակայն բացասաբար են ազդում կոսմետիկայի միայն այն միջոցները, որոնք պարունակում են ալյումինի աղ՝ հայտնում է newsyou.info-ն...


Արդյոք ճի՞շտ է, որ կանոնավոր կերպով միս օգտագործողներից եւ բուսակերներից տարբեր հոտ է գալիս: Արդյո՞ք միսը փոխում է մարդու հոտը: Շատ գիտնականներ ցանկացել են պատասխաններ գտնել այդ հարցերին եւ մի...


JPLiving SilverBamboo-ն դա ինքնամաքրվող սրբիչ է, իսկ ապագայում հնարավոր է նաև` հագուստ: Այժմ JPLiving SilverBamboo նախագիծը ֆինանսավորում է հավաքում Kickstarter-ում, հայտնում է newsyou.info-ն...


Գիտնականները պարզել են, որ իրականում ֆտոր պարունակող ատամի մածուկները քիչ արդյունավետ են: Բանն այն է, որ պաշտպանական շերտը, որը գոյացնում են ֆտորային միացությունները էմալի վրա...


Philips ընկերությունը ներկայացրել է Sonicare FlexCare Platinum Connected ատամի խոզանակը, որն ունի սենսոր և Bluetooth մոդուլով միանում է սմարթֆոնին: Սարքը կարող է ատամնաբույժին հաշվետվություն ուղարկել...


Եվս մեկ առասպել կարող է վերջնականապես պսակազերծվել՝ ԱՄՆ-ում հետազոտողներն ապացույցներ են գտել, որ կեղտոտ շրջակա միջավայրը, չնայած տարածված տեսակետին, այնքան վնասակար չէ, որքան մենք ենք պատկերացնում...


Նյու Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կապված է 2 տիպի մանրէների հետ, որոնք նաև առաջացնում են լնդերի հիվանդություն...


Ձեռքերը չորացնելու մեքենայացված էլեկտրական սարքերի արտադրողները պնդում են, որ իրենց գյուտերը հիգիենիկ են եւ մի շարք առավելություններ ունեն սրբիչների դեմ: Արդյո՞ք այդպես է: Journal of Applied Microbiology...


Մեծ Բրիտանիայում գիտնականները մշակել են ատամի նոր մածուկ, որն ունակ է վերահանքայնացնել ատամի էմալը, կանխել կարիեսի զարգացումն ու ատամների զգայունությունը, քանի դեռ քնած եք: Ատամի մածուկի...


Խոնավ անձեռոցիկներ օգտագործելուց հետո շատերի մոտ քոր և գրգռվածություն է առաջանում: Գիտնականները պարզել են, որ դրա պատճառը կարող է դրանցում առկա ֆորմալդեհիդը լինել: Արտադրողներն այն անձեռոցիկների մեջ են հավելում...


Healthyfoodstar.com-ը ներկայացրել է ատամների սպիտակեցմանը նպաստող բնական միջոցներից մեկը, որն ընդամենը մեկ բաղադրիչ է պահանջում: Ինչպես գրում է աղբյուրը, մշտապես փայլուն ժպիտ ունենալուն կօգնի սովորական խնձորի քացախը...


Ամերիկյան ընկերությունը հետաքրքիր գուլպաներ է ստեղծել, որի հյուսվածքները չեն ներծծում քրտինքն ու օգնում են վերացնել ոտքերի տհաճ հոտը: Y Athletics ընկերության գուլպաները ստեղծված են ավստրալիական մերինոս տեսակի գառների բրդից...


Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հակաբակտերիալ օճառները վնասակար են առողջության համար: Պարզվել է, որ մեր մաշկի մեջ կան մանրէներ, որոնք կարող են պայքարել կնճիռների և պիգմենտացիաների դեմ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն